ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ


14:02 , 29 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստ է երկխոսել ռուսական կողմի հետ և չի ցանկանում հակամարտություն սադրել: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը Թբիլիսիում Խորհրդարանական վեհաժողովի գագաթաժողովում. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք ուժեղացնում ենք մեր պաշտպանական և զսպման ուժերը: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ էական երկխոսության: Նման երեք հանդիպում եղել է, ևս մեկը սպասվում է ապագայում: Դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտություն, այլ ցանկանում է նրան խաղաղության վերադարձնել և նրա հետ երկխոսության ընդլայնման ուղիներ է որոնում»,- ասել է նա: