Թրամփի վարչակազմը մտադիր է ՌԴ-ի հետ վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. The Washington Post


13:42 , 29 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Թրամփի վարչակազմը մտադիր է ՌԴ-ի հետ վերսկսել  Ուկրաինայի հարցով բանակցությունները. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման գործընթացը և այդ հարցով ՌԴ-ի հետ բանակցությունները: Այդ մասին գրում է The Washington Post-ը`ամերիկացի պաշտոնյաներին հղումով:

Պարբերականը գրում է, որ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ բարձր են գնահատում այն, որ ԱՄՆ նոր վարչակազմը մեծ ակտիվություն է ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում:

Թերթի աղբյուրների տվյալներով` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն քննարկել է նախաձեռնությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: