2016 թվականին տնտեսության մի շարք ճյուղերում արձանագրվել էին դրական ցուցանիշներ:
2016 թվականին 2015-ի համեմատ արձանագրվել է բեռնափոխադրումների ծավալի 85.3% աճ:
Նախորդ տարի միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել էր 2.3%-ով` կազմելով 188851 դրամ:
Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա այն նվազել է 0.5 տոկոսային կետով:
2016 թվականին սպառումը 2015 թվականի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 1.4%‑ով:
Հայաստանում նախորդ տարի արձանագրված միջին գնանկումը կազմել է 1.4%: