Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Մովսես Հակոբյան


13:20 , 29 մայիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Սահմանում իրավիճակը մնում է կայուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում։ Այօրվա Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշեց Մովսես Հակոբյանը: