Թրամփը հայտարարել է, որ լիովին վստահում է իր փեսային


11:05 , 29 մայիս, 2017

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի համար։ Նա դա ասել է իր հայտարարությունում, որը տարածել է The New York Times թերթը։

«Ջարեդը հիանալի աշխատանք է անում երկրի համար։ Ես լիովին վստահում եմ նրան։ Նա հարգված է բառացիորեն բոլորի կողմից, և աշխատում է ծրագրերի վրա, որոնք մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ կխնայեն»,- ասել է Թրամփը։


Բացի այդ, ըստ ամերիկացի առաջնորդի, Քուշները «շատ լավ մարդ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ