Թուրքական դատարանը Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել


22:54 , 29 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Թուրքական դատարանը Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, գյուլենական համայանքի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել:

Ըստ Doğan-ի՝ Ադանայի քրեական դատարանը նման որոշում կայացրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող՝ Գյուլենի կազմակերպության դեմ գործողությունների շրջանակներում:

Գյուլենին քաղաքացիութունից զրկելու միջանկյալ որոշում է  կայացրել դատարանը՝ այդ մասին ծանուցում ուղարկելով Թուրքիայի արդարադատության նախարարություն: