Ռազմիկ Ամյանի լատինատառ գրառումը քննարկումների թեմա է դարձել (Photo)


10:17 , 29 մայիս, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների:

Երգիչ Ռազմիկ Ամյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել:

Ռազմիկը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել այդ պարգևի համար, ինչն էլ դարձել է համացանցային քննարկումների և հումորների թեմա: Բանն այն է, որ Ռազմիկը շնորհակալությունը գրել է հայերեն և լատինատառ հայերեն: