Շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում քրդական հարցում


09:56 , 29 մայիս, 2017
Картинки по запросу pkkՇրջադարձային զարգացումներ են տեղի ունենում քրդական հարցում: Սիրիական դեմոկրատական միությունների կուսակցությունը (PYD), որը բացառապես քրդական կուսակցություն է, հանդես է եկել PKK-ին դատապարտող հայտարարությամբ: Ինչպես հայտնի է, հենց այս կուսակցությանն է սատարում ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում: Թուրքիայում կարծում են, որ սա թակարդ է՝ լարված քրդերի կողմից: Ըստ նրանց՝ հավանաբար քրդերը փորձում են Իրաքյան Քուրդիստանի օրինակով սիրաշահել Թուրքիային և Սիրիայի տարածքում ունենալ Քուրդիստան, որը կլինի կործանարար Թուրքիայի համար: ԱՄՆ-ի արձագանքը չի ուշացել կուսակցության տարածած հայտարարության մասով: Թուրքիայի մասով Սպիտակ տան պատասխանատու Շենոն Քուլբերսթոնը հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող մեղադրանքներ հնչեցնել PYD-ի հասցեին, քանի որ կուսակցությունը պաշտոնապես դատապարտում է PKK-ի գործողությունները: