Միրանդա Քերը և Էվան Շպիգելը կամուսնանան այս հանգստյան օրերին. ԶԼՄ-ներ


15:20 , 28 մայիս, 2017

Արևմտյան մամուլը հայտնում է, որ Միրանդա Քերը և Էվան Շպիգելը կամուսնանան այս հանգստյան օրերին: Լրագրողների տեղեկությամբ՝ Snapchat սոցցանցի 26-ամյա հիմնադիրը և 34-ամյա սուպերմոդելը կամուսնանան 30 մարդու ներկայությամբ Լոս-Անջելեսի իրենց տանը: Այս մասին հայտնում է Spletnik-ը:

Միրանդա Քերը և Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելը սկսել են հանդիպել 2015թ․։ 2016թ․ ամռանը զույգը հայտարարել է նշանադրության մասին։ Նախկինում Միրանդան ամուսնացած է եղել Օռլանդու Բլումի հետ, ումից որդի ունի։

Image result