Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատում է. մեկնարկել զինվորական քայլերթը (լուսանկարներ)


12:05 , 28 մայիս, 2017

Սարդարապատի հուշահամալիրում այսօր հավաքվել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Առաջին հանրապետության օրը հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և այլք:

Հուշահամալիրում են նաև ՀՀ կառավարության անդամները, նախարարներn ու մարզպետները:

Նրանք հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին 1918 թվականին զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

Հանրապետության նախագահն արդեն իսկ իր ելույթ ունեցել է, որից հետո հնչել է Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքը:

Սարդարապատի հուշահամալիրում այնուհետ մեկնարկել զինվորական քայլերթը, որին հաջորդել է զինված ուժերի ցուցադրությունը:

Ամբողջական հոդվածն այստեղ