ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են


00:07 , 28 մայիս, 2017
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: