Մայիսի 28-ին նա ներկա է լինելու Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը: Մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Շառլ Ազնավուրը ներկա է լինելու իրեն նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղին: Բեմադրության սցենարի հեղինակը և բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը: Հունիսի 1-ին շանսոնյեն ներկա է լինելու «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգին: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: