British Airways –ը չեղարկել է Հիտրո և Գատվիկ օդանավակայաններից բոլոր թռիչքները
22:44 , 27 մայիս, 2017
Panorama.am-ը գրում է.
Համակարգչային համակարգի խափանման հետևանքով British Airways ավիաընկերության հարյուրավոր ուղևորներ Լոնդոնի Հիտրո օդանավակայանից չեն կարողանում թռչել ըստ ժամանակացույցի: Daily mail-ի հաղորդմամբ, նույն վիճակն է Գատվիկ օդանավակայանում: Աշխարհի այլ քաղաքներում ևս հետաձգված են ընկերության չվերթները:
Ռիա նովոստին, հղում անելով Բի-Բի-Սի-ն, գրում է, որ British Airways ավիաընկերության՝ Հիտրո և Գատվիկ օդանավակայաններում մինչև տեղի ժամանակով 18:00-ն նախատեսված բոլոր չվերթները հետաձգվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։