ԴԱԻՇ-ը ստանձնել է Եգիպտոսում զինված ահաբեկչության պատասխանատվությունը


17:00 , 27 մայիս, 2017
 ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների հանդեպ կատարված զինված ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը։

 Հարձակումը կատարվել է մի խումբ ահաբեկիչների կողմից, ովքեր հսկիչ-անցակետի մոտ կանգնեցրել էին ղպտի քրիստոնյա ուխտավորների տեղափոխող ավտոբուսները։

 Հարձակումը կատարվել է մայիսի 26-ին, Մինյա նահանգում։ Տարբեր գնահատականներով՝ զոհվել է 28-35 մարդ։