ՌԴ-ն կհամագործակցի Իրանի հետ` միջուկային էներգիայի ստեղծման հարցում. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ


18:42 , 27 մայիս, 2017
 ՌԴ-ն կհամագործակցի Իրանի հետ` միջուկային էներգիայի ստեղծման հարցում. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետYerkir.am-ը գրում է.
 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել նրան նախագահ ընտրվելու կապակցությամբ, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Երկու պետությունների կողմից էլ ամուր վճռականություն կա` խորացնելու բազմաբովանդակ, երկկողմ համագործակցությունը, որը ձեռք է բերվել 2017 թվականի մարտի 27-28 ընթացքում Ռուսատսանի Դաշնաություն կատարած Իրանի նախագահի այցի ժամանակ:

 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտում, այդ թվում խոշոր համատեղ նախագծերի իրականացում նավթային եւ գազային ոլորտում, ինչպես նաև  խաղաղ միջուկային էներգիայի ստեղծման ոլորտում», - ասված է տեքստի պաշտոնական հրապարակման մեջ: