Բրիտանիայում իջեցվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը


16:02 , 27 մայիս, 2017

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունել իջեցնելու ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Այսպիսով՝ սպառնալիքի մակարդակը փոխվել է «կրիտիկականից» «չափազանց լուրջ» աստիճանի, ինչը նշանակում է երկրի զինված ուժերի զինվորների հետկանչ, ովքեր օգնություն են ցուցաբերել ոստիկանության ծառայողներին։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ռեյդերի արդյունքում, որոնք անցկացվել են իրավապահ մարմինների կողմից Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչությունց հետո։