ՊԵԿ համակարգում այս տարի 200-ից ավելի մարդ է ազատվել աշխատանքից. Վարդան Հարությունյան


14:11 , 27 մայիս, 2017

Tert.am-ը գրում է.

Ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից:

Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են արվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա ոչ թե կախված է նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել` նման բան չկա: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ