"Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես "Շեֆ", իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ",- գրել է Միկա Բժեզինսկայան "Ինստագրամ"-ի իր էջում:
Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին՝ լեհ դիվանագետների ընտանիքում։ 1950 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:
Նա զբաղվել է սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փիլիսոփայության ոլորտների հետազոտություններով։ 1977-1981 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջեյմս Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը։