«Ժողովուրդ». ԱԺ մշտական հանձնաժողով­ներում ընդգրկվել են պատգամավորներ, որոնք հազիվ թե տարբերեն եվրաինտեգրումը ԵՏՄ անդամակցությունից


10:55 , 27 մայիս, 2017

«ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողով­ներն արդեն ձևավորվել են: Բայց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հանձնա­ժողովներում ընդգրկվել են նաև այն­պիսի պատգամավորներ, որոնք հե­ռու են տվյալ ոլորտից: Օրինակ՝ Գա­լուստ Սահակյանն ընդգրկվել է ար­տաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովում, չնայած մյուս կողմից, եթե հիշենք նրա շուլուխնե­րը, ապա միգուցե դրանց շնորհիվ հնարավոր լինի դիվանագիտական ասպարեզում լուրջ ճեղքում գրանցել: «Ավշար» գործարանի սեփականա­տեր ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանն ընդգրկվել է Եվրաինտեգրման մշ­տական հանձնաժողովում, պատգամավորներ, որոնք կիլոմետրերով հեռու են եվրաինտեգրումից և հազիվ թե կարողանան մեկ-երկու նախադասու­թյամբ բացատրել եվրաինտեգրման և ԵՏՄ-ին անդամակցելու տարբերու­թյունները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: