Գոտկատեղի շուրջ ճարպի կուտակումները շատ մասնագետների կարծիքով շատ վնասակար են առողջության համար. այսպես կոչված, ներքին ճարպակալումը դիաբետի, նյութափոխանակային համախտանիշի եւ շատ այլ խնդիրների զարգացման գլխավոր գործոններից մեկն է:
1. Նախաճաշը բաց թողնելը
Նախաճաշը բաց թողնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ Ձեզ զրկում է էներգիայից, արդյունքում Դուք սկսում եք գիրանալ:
2. Գազավորված ըմպելիքներ
Գազավորված ըմպելիքները հսկայական քանակությամբ արհեստական հոտավետիչներ եւ շաքար են պարունակում, դրանք շատ կալորիական են, այդ պատճառով հաճախ նման ըմպելիքներ խմող մարդիկ, որպես կանոն, գիրանում են:
2. Ուշ ընթրիք
Եթե Դուք ընթրում եք ուշ երեկոյան, Ձեր օրգանիզմը, որպես կանոն, այլեւս չի կարող ճարպն էներգիայի վերածել քնի ընթացքում: Բացի փորի վրա ավելորդ քաշի առաջացումից, ուշ սնվելու սովորույթը անմարսողության եւ այրոցների է հանգեցնում:
4. Հաճախակի սպիրտ խմելը
Ալկոհոլը մեծ քանակությամբ լրացուցիչ կալորիաներ է պարունակում, որոնք հիմնականում կուտակվում են փորի շրջանում:
5. Սթրեսը
Եթե դուք մշտապես սթրեսի մեջ եք, զգալիորեն ավելի պակաս եք ենթակա փորի վրա ճարպ կուտակելու վտանգին: Սթրեսի կորտիզոլ հորմոնը կարող է պատասխանատու լինել գոտկատեղի շրջանում ներքին ճարպի համար:
6. Նստակյաց կյանք
Փորի վրա ճարպի առաջացման առավել ակնհայտ պատճառը նստակյաց կյանքն է: Եթե աշխատանքը մշտապես նստել է պահանջում, ավելի հաճախ ընդմիջում արեք եւ վեր կացեք:
7. Քնի պակաս
Քնի պակասը կազմվածքի համար լուրջ հետեւանքներ է ունենում: Եթե դուք լավ չեք քնում, ուրեմն՝ օրական միջինը 300 ավելորդ կալորիա եք օգտագործում, ինչպես ցույց է տվել American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունը:
8. Խնձորաձեւ կազմվածք
Տվյալ կազմվածքն ունեցող մարդկանց մոտ հենց փորի հատվածում ճարպ կուտակելու հակում կա: Դա գենետիկ նախատրամադրվածություն է, որի դեմ պայքարելը շատ բարդ է:
9. Սխալ ճարպեր
Սննդակարգում ճարպի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել ներքին ճարպի քանակության ավելացման` փորի հատվածում ճարպի:
10. Ծերացում
Տարիքի հետ DHEA հորմոնի արտադրությունը նվազում է, ինչը կապված է աբդոմինալ կամ փորային ճարպի պահուստի աճի հետ: Տարիքի հետ նյութափոխանակության արագությունը դանդաղում է եւ դա եւս հղի է ավելորդ կիլոգրամներով: