Իտալական սրճարանն իր մենյուում ներառել է… «Թրամփի մազերով» դեսերտ


19:15 , 27 մայիս, 2017
Սիցիլիայում գտնվող տուրիստական Տաորմինա քաղաքը, օգտվելով G7 գագաթնաժողովի անցկացումից, զբոսաշրջիկներին գրավում է Դաշինքի ղեկավարների պատկերներով հուշանվերներով և ապրանքներով: Ամենամեծ պահանջարկն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով ապրանքները:

 Օրինակ, տեղի հրուշակարանը մենյուում մտցրել է The Trump Cup պաղպաղակը` պատրաստված ԱՄՆ դրոշի գույներով: Դեսերտը զարդարված է շաքարե թելերով` նման Թրամփի մազերին:
 «Շաքարը կլինի վառ նարնջագույն կամ դեղին»,- հայտարարել են սրճարանում բրիտանական The Telegraph-ի թղթակցին: