Չիփսի՝ Ստալինի նկարով գովազդը սկանդալի պատճառ է դարձել


23:00 , 26 մայիս, 2017

«Բրիտանական The Walkers Crisps չիփսեր արտադրողը գովազդի համար մտածել է տարօրինակ գաղափար: Նրանք ընկերության Twitter-ի բաժանորդներին խնդրել են ուղարկել իրենց լուսանկարները, որոնց հիման վրա ինքնաբերաբար ստեղծել են գովազդային հոլովակ»,- հայտնում է Metro-ն:

Արդյունքում ծրագիրը ստեղծել և հրապարակել է տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստ Գարի Լինեկերը դիրք է ընդունել Ստալինի, մանկապղծության համար դատապարտված BBC-ի նախկին հաղորդավարների և այլ մարդկանց լուսանկարներով:

Տարօրինակ գովազդային հոլովակը առաջացրել է համացանցից օգտվողների դժգոհությունը: The Walkers Crisps-ի ներկայացուցիչներին մեղադրել են անհեռատեսության, անփութության և հիմարության մեջ: Ընկերության աշխատակիցները ստիպված ներողություն են խնդրել և փակել են նախագիծը: