Ինչը կօգնի Ադրբեջանին վերադարձնել «տարածքային ամբողջականությունը». Պորոշենկոյի նամակը՝ Ալիևին


19:30 , 26 մայիս, 2017

Image resultՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ պետության զարգացման տեմպերը կօգնեն «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» հարցում:

«Ուկրաինայի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ: Անկախության տարիներին Ադրբեջանը վստահորեն ցուցադրում է զարգացման բարձր տեմպեր՝ ամրապնդելով դիրքը միջազգային հարթակում: Այս ամենը, անխոս, կնպաստի Ադրբեջանի Հանրապետության ազգային հարցի լուծմանը՝ տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելուն. այս հարցում Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասվում է Ալիևին ուղղված Պորոշենկոյի նամակում:

Պորոշենկոն նաև Ալիևին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա: