Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներ


18:38 , 26 մայիս, 2017
 Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներYerkir.am-ը գրում է.
 Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը: Այսօր՝ մայիսի 26-ին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները.

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային հավաքական էին հրավիրվել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ: