Մոլդովան բոյկոտել է ԱՊՀ-ի գագաթնաժողովը


17:36 , 26 մայիս, 2017

 Մոլդովայի կառավարությունը բոյկոտել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը, որն անցկացվում է Կազանում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Քիշինևը նման որոշում է կայացրել, քանի որ Մոսկվան անտեսել է բողոքն այն մասին, որ Ռուսաստանի հետ սահմանի վրա մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյաները բախվում են խիստ վերահսկողության: Նման պնդմամբ հանդես է եկել հանրապետության վարչապետ Պավել Ֆիլիպը:

«Մենք դրական վերաբերմունք ունենք ԱՊՀ-ի հանդեպ: Մենք կմասնակցենք բոլոր հանդիպումներին, որոնք չեն անցկացվի Ռուսաստանի տարածքում, կամ երբ կստանանք Ռուսաստանի սահմանին մեր պաշտոնյաների ձերբակալման հարցով նոտայի պատասխանը»,-ասել է նա: