Orange Fitness-ը ևս մեկ անգամ սահմանեց, թե ինչ ասել է լինել բարձրակարգ ակումբ


16:45 , 26 մայիս, 2017

Առաջին անգամ Հայաստանում Orange Fitness-ի պատվերով մշակվել է լիցենզավորված խմբային մարզումների ծրագիր GoProgram-ը, որը դասավանդվելու է միայն Orange Fitness ակումբում հունիսի 1-ից: Այն ներառում է GoPumpGoFightGoBike, GoCore և այլ լիցենզավորված խմբային մարզումներ և տարբերվում է այլ ծրագրերից իր դինամիկ տեսակով, նոր լուծումներով ու մոտեցումներով:

Այն հարցին, թե ինչու չեն բերվել այլ ակումբներում առկա Les Mills խմբային մարզումները, Orange Fitness-ի ղեկավարությունը պատասխանեց. «Մենք շարժվում ենք համաշխարհային բարձրակարգ ակումբների փորձին համընթաց: Les Mills ծրագրերը հասանելի են ամենուր և ոչ մի մասնագիտացում չեն պահանջում: Orange-ում, ինչպես և ընդունված է աշխարհի բոլոր բարձրակարգ ակումբներում, այսուհետ դասավանդվելու են ոչ թե ստանդարտ, մյուս ակումբներում կիրառվող խմբային մարզումներ, այլ հատուկ Orange Fitness-ի համար մշակված, լիցենզավորված ծրագրեր, որոնք հավելյալ արժեք են ստեղծելու ակումբի անդամների համար»։

Ակումբում սպասվող այլ փոփոխությունների մասին

Ակումբը շուկա է ներմուծում այլ նորարարություններ ևս. Orange Fitness-ի տանիքում շուտով բացվում է քաղաքում նմանը չունեցող, լիովին վերանորոգված բացօթյա լողավազան՝ նոր դիզայնով և նոր կոնցեպտով: Ակումբի անդամներին սպասվում է իդեալական հանգիստ՝ կտրված քաղաքի եռուզեռից, և հագեցած ներակումբային կյանք: Ցերեկային ժամերին կարող եք ստանալ արևայրուք, օգտվել նոր բար-սրճարանից, իսկ երեկոյան մասնակցել փակ երեկույթների և բազմաթիվ միջոցառումների:

Orange-ում շուտով բացվելու է ամբողջովին վերանորոգված նոր ռեստորան-սրճարան՝ դառնալով առողջ և համեղ սննդի իդեալական վայր միայն ակումբի անդամների համար:

Orange Fitness-ի ղեկավարությունը խոստանում է, որ կանգ չի առնելու և շարունակելու է զարգացնել բարձրակարգ ֆիթնես մշակույթը Հայաստանում: Տեսնենք, թե էլ ինչ անակնկալներ է պատրաստել Orange Fitness-ը ակումբի անդամների համար: