Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը մեկ ամիս առաջ էր նշանվել


15:50 , 26 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը մեկ ամիս առաջ էր նշանվել

Այսօր ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը հայտնեց, որ Արմենն 8 ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության, եղբայրներից ավագն էր:

Գյուղապետի խոսքով՝ Արմենը մեկ ամիս առաջ էր նշանվել:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: