Մանչեսթերում ահաբեկչություն իրականացնողը ծրագրել է այն մոտ մեկ տարի


12:27 , 26 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Մանչեսթերում ահաբեկչություն իրականացնողը ծրագրել է այն մոտ մեկ տարի

Մանչեսթերում ահաբեկչություն իրականացնող Սալման Աբեդին, ենթադրվում է, ծրագրել էր այն մոտ մեկ տարի: Այդ մասին գրում է The Times-ը:

Թերթի տվյալներով` 22-ամյա Աբեդին 12 ամիս առաջ բանկում հաշիվ է բացել: Այն օգտագործել է միայն մեխեր և պտուտակներ գնելու համար, որոնք օգտագործել է պայթուցիկ սարքի պատրաստման համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» մարզադաշտում մայիսի 22-ին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ, վնասվածքներ ստացել` ավելի քան 59 մարդ: