Դատարանը ուժի մեջ է թողել Թրամփի ներգաղթային հրամանագրի կասեցման որոշումը


01:47 , 26 մայիս, 2017

Image resultՄիացյալ Նահանգներում վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի հրամանագիրը կասեցնելու որոշումը, նշված է դատական փաստաթղթերում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք հաստատում ենք տվյալ կատարողական կարգադրության իրականացման նախնական արգելքը՝ պարտադրված առաջին ատյանի դատարանի կողմից», – ասված է որոշման մեջ:

«Կոնգրեսը նախագահին արտասահմանցիների մուտքը արգելելու լայն լիազորություններ է տվել: Դրանք չեն կարող մնալ առանց վերահսկողության այն դեպքերում, նման տվյալ դեպքին, երբ նախագահը արձակում է կատարողական հրամանագիր, որը կարող է մարդկանց անուղղելի վնաս հասցնել ողջ աշխարհում»,- ասված է դատարանի որոշման մեջ: