Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին՝ առաջին շարքում հայտնվելու համար


00:36 , 26 մայիս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնացողների առաջին շարքում հայտնվելու համար: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

ԱՄՆ նախագահը անվրդով տեսքով առաջ է անցնում և կանգնում ՆԱՏՕ-ի պետքարտուղար Յենս Սթոլթենբերգի կողքին: Նրա անտաշ վարքագիծը վրդովել է Դուշկո Մարկովիչին:

Ոմանք կարծում են, որ Թրամփի այդ պահվածքի պատճառը Պորտուգալիայի նախագահի ուշացումն է. նա, խախտելով պայմանավորվածությունը, վերջինն է ժամանել գագաթնաժողովին, թեպետ նրա փոխարեն Թրամփը պետք է լիներ:

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն այդ առիթով գրել է. «Ինչ անհարմար է. այսօր առաջնորդության փոքր-ինչ նշաններ եղան»: