Հունաստանի կառավարությունը նախկին վարչապետ Պապադիմոսի վրա մահափորձը համարում է ահաբեկչություն


22:06 , 26 մայիս, 2017

 Հունաստանի կառավարությունը նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի նկատմամբ իրականացրած մահափորձը գնահատել է որպես ահաբեկչական գործողություն և դատապարտում է այդ հանցագործությունը, հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Տզանակոպուլոսը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

 «Կառավարությունը անվերապահորեն և կտրականապես դատապարտում է նախկին վարչապետ Պապադիմոսի վրա հարձակումը»,- ասված է հայտարարությունում:

Բժիշկների և հիվանդանոցի ղեկավարության տեղեկատվությամբ՝ Պապադիմոսը և նրան ուղեկցող անձինք գտնվում են կայուն վիճակում, նրանք անցել են բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները:

«Մենք նախկին վարչապետին և նրա երկու ուղեկիցներին ողջ սրտով ցանկանում ենք շուտափույթ առողջացում»,- ասված է հայտարարության մեջ:

«Հունաստանի ոստիկանությունը անում է ամեն ինչ գործի արագ և մանրամասն հետաքննության համար»,- հայտարարել է Տզանակոպուլոսը: