Դաշնակցական նախարարները եւս կվերանշանակվեն. Շարմազանով


21:46 , 25 մայիս, 2017
 Դաշնակցական նախարարները եւս կվերանշանակվեն. ՇարմազանովYerkir.am-ը գրում է.
 Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց կառավարության նշանակումների մասին: Ինչպես հայտնի է` ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրել է 9 նախարարների նշանակման մասին: Լրագրողների հարցին, լինելու՞ են նոր անուններ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նոր նախարար կլինի միայն Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարարի պաշտոնում, մնացած բոլոր նախարարները կվերանշանակվեն: Կվերանշանակվեն նաև Դաշնակցության գործընկեր նախարարները: