Արթուր Բաղդասարյանը` ՊՆ ռազմական ոստիկանության նոր պետ


21:02 , 25 մայիս, 2017

 Արթուր Բաղդասարյանը` ՊՆ ռազմական ոստիկանության նոր պետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով: