Սանիտարական տեսուչների ներդրման «deadline»-ը տարեվերջն


17:29 , 25 մայիս, 2017

Картинки по запросу ՏուրիզմՏուրիզմի զարգացման վրա իրենց ազդեցությունն ունեն տվյալ երկրի աղբահանության և սանիտարական մաքրման պրոցեսները: Այս ամենը հաշվի առնելով՝ պետության կողմից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի վերջնական նպատակն արդեն իսկ նշվում է ծրագրի անվանման մեջ:

Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնցից կարելի է առանձնացնել սանիտարական տեսուչների ներդրման ինստիտուտը:

Սպասվում է, որ դրա վերաբերյալ մինչև տարեվերջ կլինի օրենսդրական առաջարկություն:

Այդ ինստիտուտի ներդնումը բյուջեից ծախսեր չի պահանջում, քանի որ ակնկալվում է, որ կառույցի աշխատանքի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք տուգանքներից: