17:12 , 25 մայիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Հայ ֆուտբոլասեր Արամայիս Գրիգորյանը 1000 դրամ խաղադրույք է կատարել Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի և Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի դրոշը ծածանելու վրա՝ արդյունքում շահելով 51.000 դրամ:
«Ուզում էի Մանչեսթերի հաղթանակի վրա խաղադրույք կատարել: Հետո տեսա, որ «Հաղթանակ և դրոշ ծածանելու» գործակիցը 51 է, ու դա ընտրեցի»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց հաջողակ ֆուտբոլասերը:
Արդյունքում Գրիգորյանը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի և «Մխիթարյանը կծածանի Հայաստանի դրոշը» խաղադրույքը՝ 51 գործակցով:
Գրիգորյանը նշել է, որ գումարը ծախսելու է ընկերների հետ Մխիթարյանի հաղթանակը տոնելու վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։