Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ


12:19 , 25 մայիս, 2017

Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նրան հաջողություն մաղթեց. "Պարոն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից ակնկալում ենք համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության ոճի մեջ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում: Ամերիկյան համալսարնում մարզպետների համար կազմակերպվելու են դասընթացներ, պայմանավորվել ենք, որ գնահատման հայտանիշները վերանայվելու են ու մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու: Ձեզ հաջողություն",- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընտրվել է պատգամավոր և ՀՀԿ խմբակցության անդամ է: