«ժողովուրդ». Հավանական է, որ Նաիրա Կարապետյանը վերադառնա խորհրդարան


09:45 , 25 մայիս, 2017

«Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը: «ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որևէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որևէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Առայժմ, սակայն, դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը և տեղափոխվելու գործադիր: Մինչ այդ, երեկ «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանեց, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: