Կես դար առաջ արված այս լուսանկարները Վիետնամի պատերազմի մասնակից ամերիկացի զինվորը միայն վերջերս է հրապարակել


06:54 , 25 մայիս, 2017

Վիետնամի պատերազմի ժամանակ 25-րդ հետևակային դիվիզիայի հրաձիգ Չարլի Հոուգին ավելի քան 2 հազար սև-սպիտակ և գունավոր լուսանկարներ էր արել: Վերադառնալով ԱՄՆ՝ նա լուսանկարները մի կողմ դրեց՝ հույս ունենալով ձերբազատվել պատերազմի մղձավանջային հիշողություններից:

Բայց 2013 թ-ին, այնուամենայնիվ, դրանց մի մասը հրապարակեց: Նրա հավաքածուն մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության լայն շերտերի մոտ, քանի որ Վիետնամի պատերազմի մասին լուսանկարներն արված էին ոչ թե ֆոտոլրագրողի, այլ հենց զինվորի տեսանկյունից: