Բրազիլիայում ոստիկանությունը սկսել է կրակել ցուցարարների վրա, որոնք շրջապատել են նախագահական պալատը


02:53 , 25 մայիս, 2017

Image resultՑուցարարները, որոնք պահանջում են Բրազիլիայի նախագահի հրաժարականը, շրջապատել են երկրի նախագահի նստավայրը` Պլանալտու պալատը, հայտնում է Globo-ն:

Նշվում է նաև, որ ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներով կրակել ցուցարարների վրա, ինչպես նաև կիրառել են մականներ, արցունքաբեր և պղպեղի գազ:

Ինչպես նշում է France 24 պարբերականը, ակցիային մասնակցում է շուրջ 25 հազար ցուցարար, որոնք քարեր են նետել ոստիկանների վրա: