Չեմպիոն դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանն առաջին լուսանկարն է հրապարակել ու գրառում կատարել (Photo)


02:16 , 25 մայիս, 2017

Ինչպես արդեն հայտնի է, Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց հոլանդական «Այաքսին» և հռչակվեց չեմպիոն:

Այդ առիթով «Մանչեսթերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև երկրորդ գոլի հեղինակն էր, Facebook-ի իր էջում հայկական դրոշով ու գավաթով լուսանկար է հրապարակել և գրառում կատարել․

«Առա՛ջ, Յունայթեդ: Ես այնքա՜ն ուրախ եմ այսօրվա մեր հաղթանակով: Այս մրցանակը ես նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և ողջ հայությանը»: