Իրավապաշտպանները հայտնել են, որ ԱՄՆ-ն Իրաքում 1 միլիարդ դոլարի զենք է «կորցրել»


18:16 , 25 մայիս, 2017
 Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները չեն կարողանում որոշել Իրաք և Քուվեյթ հասցված զինամթերքի մի մասի տեղը, որոնց ընդհանուր գումարը գնահատվում է 1 միլիարդ դոլար:

 Իրավապաշտպանները հիմնվում են Վաշինգտոնի կողմից գաղտնազերծված աուդիտի արդյունքների վրա: Փաստաթղթերի համաձայն` Պենտագոնը տվյալներ չունի մեծ քանակությամբ սարքավորումների և զենքերի մասին, որոնք պետք է ստանային իրաքյան բանակը և Քրդական ռազմականացված ստորաբաժանումների (Փեշմերգա) ջոկատները:

«Դա հատկապես տխուր տեղեկատվություն է, եթե ուշադրության արժանացնենք հաղորդագրությունները այն մասին, որ ամերիկյան զենքը արդեն վաղուց ընկնում է Իրաքում կռվող զինված խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքը»,- հայտարարել է զենքի վերահսկողության բնագավառում կազմակերպության մասնագետ Պատրիկ Ուիլքենը: