Արիանա Գրանդեն դադարեցրել է համերգային շրջագայությունը Մանչեսթրի ահաբեկչությունից հետո


23:52 , 25 մայիս, 2017
 Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի ներկայացուցիչները հաստատել են, որ նա դադարեցրել է համաշխարհային համերգային շրջագայությունը ահաբեկչությունից հետո, որը տեղի է ունեցել նրա ելույթի ժամանակ Մանչեսթրում, հայտնում է Reuters-ը:

Շրջագայության շրջանակներում երգչուհին պետք է ելույթ ունենար Անգլիայում, Բելգիայում, Լեհաստանում, Գերմանիայում և Շվեյցարիայում: Աղբյուրները նշել են, որ շրջագայության ժամանակացույցը կվերանայվի, երբ երգչուհին լինի «էմոցիոնալ պատրաստ»: