Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն


15:14 , 24 մայիս, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ վարչապետը Կազան քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ  կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: