Ռուսաստանը տեղյակ է` որտեղ են գտնվում ԻՊ-ի քիմիական զենքի բաղադրիչները. Շոյգու


13:34 , 24 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Ռուսաստանը տեղյակ է` որտեղ են գտնվում ԻՊ-ի քիմիական զենքի բաղադրիչները. Շոյգու

ՌԴ ՊՆ-ն տվյալներ ունի «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների քիմիական զենքի բաղադրիչների գտնվելու մասին: Այդ մասին Դաշնային խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն. հայտնում է ТАСС-ը:

«Տեղեկություն կա, որ ԻՊ-ը և «Ջեբհաթ ան Նուսրան» քիմիական զենքի բաղադրիչներ ունեն, և մենք գիտենք` որտեղ և ում մոտ են դրանց: Որտեղ է երաշխիքը, որ վաղը դա չի հայտնվի ցանկացած երկրում»,- ասել է նա: