«Ժողովուրդ». Ինչո՞ւ դաշինքում հենց այդ երեքին չներեցին


10:05 , 24 մայիս, 2017

«Մայիսի 19-ին՝ 6-րդ գումարման ԱԺ գործունեության երկրորդ օրը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներից երեք հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը և Հարություն Ղարագյոգյանը: Նրանք այն ութ ըմբոստներից էին, ովքեր համարձակվել էին գնալ ԿԸՀ և վերցնել նախօրոք գրած ինքնաբացարկի դիմումները:


Եթե ութն էին ըմբոստացողները, ապա ինչո՞ւ դաշինքում որոշվեց չներել հենց այս երեքին:


Աժ «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը վստահեցրեց, որ պարզապես այդ երեք հոգին են դիմում գրել, դա իրենց ցանկությունն է եղել, և իրենք հարգել են նրանց ցանկությունը: «Սա մեր կուսակցության, մեր քաղաքական թիմի ներքին հարցերը և ներքին աշխատանքներն արդյունավետ ծավալելու համար է»,- վստահեցրեց էնֆիաջյանը և հորդորեց մնացածների հետ կապված հարցերը ուղղել հասցեատերերին: Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել թե Խաչիկ Մանուկյանի և թե Հարություն Ղարագյոզյանի հետ, սակայն վերջիններս անպատասխան թողեցին մեր զանգերը»,-գրում է թերթը: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: