Անդաստիարակ թուրք փեսան առաջացրել է համացանցից օգտվողների դժգոհությունը (Video)


05:51 , 24 մայիս, 2017

Համացանցում տեսանյութ է հայտնվել թուրքական հարսանիքից, որտեղ փեսան իրեն ծայրահեղ անհարգալից է պահում հարսի նկատմամբ: Տղամարդու վարքը առաջացրել է Reddit-ից օգտվողների դժգոհությունը:

Ըստ ավանդույթի` հարսը գդալով փեսային կերակրում է հարսանեկան տորթից, իսկ փեսան` հարսին: Սակայն փեսան հարսին տորթ տալու փոխարեն ինքն է ուտում իր ձեռքով` արհամարհելով գդալին սպասող աղջկան:

Հրապարակումը օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 500 մեկնաբանություն: Որոշ օգտատերեր նշում են, որ աղջիկը ամբողջ կյանքում պետք է հանդուրժի «այդ ստորին»: