Պետքարտուղարությունը պատրաստ է «դիմակայել Ռուսաստանի ագրեսիային»


05:31 , 24 մայիս, 2017

Operativ.am֊ը գրում է․

Image result

ԱՄՆ Պետքարտուղարության 2018 թվականի բյուջեի նախագիծն ուղղված է Եվրասիայում «ռուսական ագրեսիային դիմադրելուն»: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Այսպիսի դիրքորոշում է հայտնել պետքարտուղարության արտասահմանյան օգնություն ցույց տալու ռեսուրսներ տրամադրելու բաժնի տնօրեն Հարի Սեսթրին լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Այս բյուջեն թույլ կտա դիմադրել Ռուսաստանի ագրեսիային և թշնամական ազդեցությանը Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև կամրապնդի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և կպաշտպանի տնտեսական հետաքրքրությունները տարածաշրջանում»,- նշել է նա:

Ենթադրվող բյուջեն թույլ կտա նաև դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: