Aerosmith խումբը Մոսկվայում կատարել է Մանչեսթրի ահաբեկչությանը նվիրված երգ


03:24 , 24 մայիս, 2017

Image resultAerosmith խմբի անդամները Մոսկվայում իրենց համերգի ժամանակ կատարել են Մանչեսթրի ահաբեկչությանը նվիրված երգ, հայտնում է RIA Novosti-ն:

Խմբի առաջատար Սթիվեն Թայլերը կատարել է «Dream On» երգը` համաշխարհային հանրությանը կոչ անելով աջակցել Մանչեսթրի բնակիչներին:

Համերգի ավարտին բեմի էկրաններին հայտնվել է Մեծ Բրիտանիայի դրոշը` «Մանչեսթր» գրառումով: