Աննա Սեմյոնովիչին տեղափոխող 19 միլիոն ռուբլի արժողությամբ Rolls-Royce Wraith-ը բախվել է․․․ տրամվային (Photo)


06:56 , 24 մայիս, 2017

Մայիսի 19-ին Եկատերինբուրգում տեղի է ունեցել ամենաթանկ և ամենաաբսուրդային ավտովթարը: Հազվագյուտ Rolls-Royce Wraith-ը բախվել է տրամվային: Ավելի վաղ այդ մեքենան տեղափոխել էր փակ միջոցառման համար քաղաք ժամանած Աննա Սեմյոնովիչին: Վթարի պահին աստղը մեքենայում չի եղել:

Չնայած վթարը լուրջ վնասներ չի հասցրել փոխադրամիջոցներին, բայց 19 միլիոն ռուբլի արժողությամբ բրիտանական ավտոմեքենայի վերանորոգումը հաստատ էժան չի արժենա: