Չինաստանը 23 մլն դոլարի չափով ֆոնդ է ստեղծել մութ մատերիայի ուսումնասիրության համար


20:25 , 24 մայիս, 2017
 Չինաստանի Բնագիտության պետական ֆոնդը գիտությունների ակադեմիան 23,3 մլն դոլարին համարժեք գումարի չափով ֆոնդ են ստեղծել չորս գիտական արբանյակների զարգացման համար: Այդ մասին հայտնու է Sinhua գործակալությունը:

 Նշվում է, որ ֆոնդի միջոցները կտրամադրվեն մութ մատերիայի մասնիկները փնտրող սարքի զարգացմանը:

 Ֆոնդը կֆինանսավորի նաև նեյտրոնային աստղերի ուսումնասիրությունը և կզբաղվի միկրոձգողականության և տիեզերական բիոբժշկության ոլորտների ուսումնասիրություններով: